Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն»

«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն»
12.12.2020 | 12:22

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի շրջանակում դեկտեմբերի ընթացքում կկայանա երկու սիմֆոնիկ և երկու կամերային համերգ։

Բեթհովենի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 16-ին, ժամը 19։00 Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն հանճարեղ կոմպոզիտորի թիվ 5 և թիվ 6 («Հովվերգական») սիմֆոնիաները։
Դեկտեմբերի 17-ին, ժամը 19։00 Արամ Խաչատրյան համերգասրահում ունկնդիրը հնարավորություն կունենա լսելու Բեթհովենի թիվ 1 և թիվ 4 սիմֆոնիաները։ Համերգները կղեկավարի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։ Նվագախումբը, պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները, այս ընթացքում ակտիվ փորձեր է իրականացրել և հավուր պատշաճի պատրաստվել բեթհովենյան հանճարեղ սիմֆոնիաների կատարմանը։


Բացի այդ, դեկտեմբերի ընթացքում կկազմակերպվեն կամերային համերգներ, որոնց ընթացքում հանդես կգան ՀԱՖՆ-ի մենակատարները։
Հիշեցնենք նաև, որ նվագախումբը դեկտեմբերին «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի շրջանակում կձայնագրի և կտեսագրի հանճարեղ կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի առաջին հինգ սիմֆոնիաները։
Նշենք, որ այս ընթացքում կպատրաստվի և կցուցադրվի Բեթհովենին նվիրված վավերագրական ֆիլմաշար:


«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնը կազմակերպում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Փառատոնը հարգանքի տուրք է մատուցում հանճարեղ կոմպոզիտորի ժառանգությանը, որը կերտվել էր խավարի դեմ իր հավերժական պայքարի համատեքստում:

Դիտվել է՝ 5002

Մեկնաբանություններ